Ֆորմուլա 1-ի և Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավարությունները հետևում են Կատալոնիայում հակահամաճարակային իրավիճակի զարգացումներին։
Օգոստոսի 14-ից 16-ը անցկացվելու է Իսպանիայի գրան-պրին։ Վերջին շրջանում Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներ կան, որոնք կարող են պատճառ հանդիսանալ Իսպանիայի գրան-պրիի չեղարկման համար։
Կատալոնիայի այն շրջանը, որտեղ գտնվում է ավտոդրոմը, վարակի նոր բռնկման կենտրոններից է։ Իսպանիայում կայանալիք էտապը կարող է չեղարկվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը սկսվեց հուլիսին։ Ներկա պահին առաջատարը արշավորդների շրջանում Լյուիս Հեմիլթոնն է։ Նրան հաջորդում է Վալտերի Բոտտասը։