The Guardian-ի տեղեկություններով, «Չելսիի» կիսապաշտպան բրազիլացի Վիլիանը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխությունը:
31-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկեետը լրանում է հուլիսի 31-ին: «Չելսին» առաջարկում է երկամյա պայմանագիր, իսկ Վիլիանը ցանկանում է ստանալ՝ երեքամյա:
Վիլիանը «Չելսի» տեղափոխվեց 2013 թ-ին՝ Մախաչկալայի «Անժիից»: «Չելսիի» կազմում անցկացրած 339 խաղում դարձել է 63 գոլի ու 62 գոլային փոխանցման հեղինակ: