«Ֆիորենտինան» ցանկանում է ձեռք բերել պաշտպան Յան Վերտոնգենին: Այս մասին հաղորդում է The Nation-ը։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Վերտոնգենը կհեռանա «Տոտենհեմից»։
Վերտոնգենը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2012 թվականի ամռանն «Այաքսից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 12,5 մլն եվրո: Անգլիական ակումբի կազմում 33-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում 315 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: