«Ռոմայի» մի քանի խաղացողներ կարող են լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:Այս մասին հայտնում է pagineromaniste-ը։ Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեական ակումբը նախատեսում է բաժանվել պաշտպան Խուանի, ինչպես նաև կիսապաշտպաններ Դիեգո Պերոտտիի և Խավիեր Պաստորեի հետ: Բացի այդ, «Ռոման» առաջարկ ունի «Նապոլիից»՝ հարձակվող Չենգիզ Յունդերի տրանսֆերի համար: Հաղորդվում է, որ 31-ամյա Պաստորի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Զենիթը»: