«Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը չի ցանկանում հեռանալ ակումբից։
Cadena SER Valencia-ի տեղեկություններով՝ 29-ամյա ռուս ֆուտբոլիստը չի ցանկանում դիտարկել տրանսֆերային առաջարկներ առաջիկա շրջանում։
Ավելի վաղ լրագրող Իգոր Ռաբիները հայտնել էր, որ «Զենիթը» մոտ է Չերիշևի հետ պայմանագիր ստորագրելուն։ Ֆուտբոլիստի հայրը այս տեղեկությունը «շշուկներ» էր անվանել։
Դենիս Չերիշևի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։