Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեն առաջին մարզումն է անցկացրել «Բավարիայում» գլխավոր մարզչի օգնականի կարգավիճակով։
Մյունխենյան ակումբի Twitter-ի էջը լուսանկար է հրապարակել Միրոսլավ Քլոզեից՝ տեղեկացնելով, որ այսօր նրա առաջին մարզումն է եղել գլխավոր մարզչի օգնականի կարգավիճակով։
Servus, Miro! 👋
— FC Bayern English (@FCBayernEN) July 28, 2020
Miroslav #Klose took part in his first training session as assistant coach today ⚽
📰 https://t.co/fwfSQK406v
Քլոզեն երկո տարի է, ինչ գլխավորում է «Բավարիայի» Մ-17 թիմը։ Հունիսից նա Գերմանիայի ֆուտբոլային միության ակադեմիայում մասնակցում էր մարզիչների դասընթացների։