Լողի միջազգային ֆեդերացիան 6,4 միլիոն դոլար կտրամադրի Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող բարձրակարգ (ովքեր հավակնում են մեդալների) և զարգացող երկրների մարզիկներին (ովքեր ձգտում են ձեռք բերել վարկանիշային միավորներ):
Բաշխումը նախատեսում է երեք նպատակային ոլորտ: Ամենամեծ գումարը `4 միլիոն դոլար, կուղղվի 160 ազգային ֆեդերացիաներին։ Մայրցամաքային կազմակերպությունները կստանան 460,000 դոլար: 2 միլիոն դոլար կհանձնվի միջազգային ֆեդերացիայի հատուկ կրթաթոշակային ծրագրի անդամներին։ Այն նախատեսված է 100 մարզիկների ` 80 լողորդների և 20 ջրացատկորդների համար, ովքեր դեռ չունեն վարկանիշ։ Գումարը հնարավորություն կտա նրանց վերապատրաստվել Սենեգալի, Թաիլանդի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ջրային կենտրոններում:
FINA — ի աջակցության ծրագիրը նախատեսում է տարեկան 25,000 ԱՄՆ դոլար տրամադրել ազգային այն ֆեդերացիաներին, որոնց ներկայացուցիչները մասնակցում են ջրային մարզաձևերի, կարճ ջրերի լողի և պատանիների աշխարհի առաջնություններին: