Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը գովաբանել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ռոնալդուն իրական լեգենդ է: Նա շատ ակումբներում է խաղացել և միշտ բարձր որակի ֆուտբոլ է ցուցադրել:
Կրիշտիանուն ֆուտբոլի Մայքլ Ջորդանն է»,- ասել է Լինգարդը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 32 հանդիպում ու դարձել ՝ 31 գոլի հեղինակ: