Բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը հայտնել է Լոնդոնի «Տոտենհեմից» հեռանալոըւ մասին:
Ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է ու նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել: Այսպիսով, Վերտոնգենը կկարողանա մեկ այլ ակումբ տեղափոխվել անվճար.
«Ակումբում իմ ժամանակը մոտենում է ավարտին: Սա ցավալի օր է՝ մի շարք պատճառներով: Ես կկարոտեմ ընկերներիս, անձնակազմի, նոր անհավանական մարզադաշտում խաղին, և, իհարկե, երկրպագուներին»,- գրել է Վերտոնգենը Թվիթերի իր էջում:
So my time at the club comes to an end. A sad day for many reasons. I will miss the friends I’ve made here, the staff that make the club run, playing at the amazing new stadium & of course you fans. pic.twitter.com/qyEOlNmgFx
— Jan Vertonghen (@JanVertonghen) July 27, 2020
Վերտոնգենը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2012 թվականի ամռանն «Այաքսից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 12,5 մլն եվրո: Անգլիական ակումբի կազմում 33-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում 315 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: