«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը 4-րդ անգամ հայր է դարձել։
«Արքայական» ակումբի ավագը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ և հայտնել որդու՝ Մաքսիմո Ադրիանոյի լույս աշխարհ գալու լուրը։
«Հսկայական ուրախությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին։ Նա ծնվել է 18։56 րոպեին ու կշռում է 3,270 կգ։
Մայրիկն ու երեխան կատարյալ վիճակում են։ Պիլար Ռուբիո, միշտ հպարտ եմ քեզնով իմ կյանքում։
Սիրում եմ քեզ խելագարի պես»,-գրել է Ռամոսը։