Թուրինի «Յուվենտուսը» Ա Սերիայի ավարտից 2 տուր առաջ դարձավ Իտալիայի չեմպիոն՝ 36-րդ տուրում 2-0 հաշվով հաղթելով «Սամպդորիային»:
«Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար սա 3-րդ տիտղոսն էր թուրինցիների հետ: Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ա Սերիայի հաղթող, իսկ 2018 թվականին դարձել էր նաև Իտալիայի սուպերգավաթակիր:
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 31 տիտղոս է նվաճել կարիերայում՝ 1-ը «Սպորտինգի» հետ, 9-ը՝«Մանչեսթեր Յունայթեդի», 15-ը՝ «Ռեալի», և 3-ը՝ Յուվենտուսի» հետ:
Եվս երկու տիտղոս նա նվաճել է Պորտոիգալիայի հավաքականի հետ՝ դառնալով Եվրոպայի 2016թ. առաջնության և Ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանի հաղթող:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Իտալիայի առաջնության 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: