Մեկնարկել է «Փյունիկի»՝ դիլիջանյան ուսումնամարզական հավաքը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Օսեյանի թիմը հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ կունենա 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։
Մինչև ուսումնամարզական հավաքի մեկնարկը թիմը ևս 1 ընկերական հանդիպում էր անցկացրել՝ 4-0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:
Եվս 1 ընկերական հանդիպում «Փյունիկը» կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի «Ուրարտուի» հետ: