Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն, տեղեկացնում է Bild-ը:
Բեռլինի «Հերտան» համաձայնեցրել է Ջակայի պայմանագիրը և շուտով կհայտարարի գործարքի մասին:
Հիշեցնենք, որ 27-ամյա շվեյցարացին «Արսենալ» էր տեղափոխվել 2016-ի ամռանը: «Մյունխենգլադբախի Բորուսիային» այն ժամանակ վճարվել էր 45 միլիոն եվրո:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Ջական մասնակցել է 31 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ: