ՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» ձեռք բերեց «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա խորվաթ պաշտպանի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Լովրենը անգլիական ակումբի հետ նախորդ տարի հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ այս տարի ՝ ԱՊԼ-ն:
Բացի այդ, Խորվաթիայի հավաքականի կազմում Լովրենը 2018-ին դարձավ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման: