Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի ցուցադրած արդյունքների մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Չորրոդ հորիզոնականը վատ արդյունք չէ, սակայն, այս ակումբը չեմպիոն դառնալու համար է ստեղծված:
Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ներառեցինք մեր թիմում: Նրանք տարիներ անց կդառնան «Չելսիի» առաջատարներից:
Տեսնենք, թե ինչի կհասնենք հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Լեմպարդի թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: