Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան գերազանցել է Պետեր Շմեյխելի ցուցանիշը, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Լեսթերի» դեմ հանդիպման ընթացքում (2-0), Դե Խեան «չոր» հանդիպում անցկացրեց: Սա իսպանացու նմանօրինակ 113-րդ հանդիպումն էր:
ՄՅՈւ-ի լեգենդար դարպսապահ Պետեր Շմեյխելը 112 հանդիպում գնդակ բաց չէր թողել:
Հիշեցնենք, որ Դե Խեան 2011-ին էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս ընթացքում իսպանացին մասնակցել է 313 հանդիպման և դարձել ՝ 314 գոլի հեղինակ: