Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։ 38-ամյա մաեստրոյի մարզիչ Սեվերին Լյուտին պատմել է, թե ինչպես է ընթանում Ֆեդերերի վերականգնումը։
«Ռոջերի մոտ ամեն ինչ լավ է։ Ես անգամ կասի շատ լավ, ու դա զարմանալի չէ, եթե դուք գիտեք, թե ինչ կենսուրախ մարդ է նա։ Նա արդեն վերսկսել է ֆիզիկական վարժությունները, իսկ օգոստոսի կեսերին կանի հաջորդ քայլը՝ վերցնելով ռակետն իր ձեռքը։
Մեր պլանները չեն փոխվել։ Ռոջերը ցանկանում է կորտ վերադառնալ 2021 թվականի Australian Open-ում, եթե այն կայանա։ Առայժմ բաց է այն հարցը, թե արդյոք նա կխաղա այլ մրցաշարերում մինչև Ավստրալիայի բաց առաջնությունը»,-Լյուտիի խոսքն է մեջբերում rts.ch-ն։
Հիշեցնենք, որ Ֆեդերերը վերջին ամիսներին 2 անգամ ենթարկվել է ծնկի վիրահատության։