Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա՝ չնայած երկրում առկա սահմանափակումներին, հայտնում է The Guardian-ը:
Անգլիայում կորոնավիրուսի երկրորդ ալիք է բռնկվել, ինչի պատճառով երկիր ժամանողներն անցնում են 14-օրյա մեկուսացման, բայց դա չի վերաբերի «Ռեալի» անձնակազմին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Սիթին» հաղթել է 2-1 հաշվով: