Շոտլանդական «Ռեյնջերսի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը համաձայնվել է տեղափոխվել ֆրանսիական «Լիլ», հայտնում է RMC Sport-ը:
«Լիլի» մարզական տնօրեն Լուիս Կամպուշը երկու անգամ հանդիպել է 24-ամյա ֆուտբոլիստի հետ և խոսակցություններ են պտտվում, որ նրան համոզել են տեղափոխվել ֆրանսիական ակումբ: Այժմ «Լիլը» պետք է պայմանավորվի «Ռեյնջերսի» հետ խաղացողի տրանսֆերի գումարի վերաբերյալ:
2019/20 մրցաշրջանում «Ռեյնջերսի» կազմում անցկացրած 46 խաղում 24-ամյա կոլումբիացի Մորելոսը դարձել է 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։