Լոնդոնի «Չելսին» վստահ է, որ կկարողանա ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերը:
Daily Mail-ի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը վստահ է, որ ցանկացած պարագայում ձեռք կբերի Հավերցի տրանսֆերը. նույնիսկ, եթե չհայտնվի քառյակում:
Նախկինում հաղորդվում էր, որ Հավերցը կհեռանա «Բայերից», քանի որ թիմը չի հայտնվել Բունդեսլիգայի լավագույն քառյակում ու չի մասնակցի ՉԼ-ի խաղարկությանը:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության վերջին տուրից առաջ «Չելսին», «Լեսթերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են ՉԼ-ի 2 ուղեգրի համար: