«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի ծառայություններով, վստահեցնում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «քաղաքայինները» դիտարկում են ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու տարբերակը: Հիմա կիսապաշտպանը հանդես է գալիս «Արսենալում»՝ վարձակալության հիմունքներով, և լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան կցանկանար թիմում պահել ֆուտբոլիստին:
Այդուհանդերձ, «զինագործները» պատրաստ չեն գնել Սեբլայոսին և կարող են միայն երկարաձգել նրա վարձակալության ժամկետը: «Ռեալն» իր հերթին ցանկանում է լիարժեք տրանսֆեր իրականացնել:
23-ամյա Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բետիսից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 16,5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Անգլիայի առաջնության 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: