«Լիդսը» մտադրվում է ուժեղացնել իր կազմը «Արսենալի» դարպասապահով՝ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելուց հետո:
Tribalfootball-ը հայտնում է, որ ԱՊԼ-ի նորեկները ցանկանում են ձեռք բերել Դամիան Մարտինեսին, ով համարվում է լոնդոնյան ակումբի պահեստային դարպասապահ: Շուտով «Լիդսը» կարող է պաշտոնական առաջարկ ներկայացնել արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ:
Ավելի վաղ «Լիդսը» հետաքրքրություն էր ցուցաբերել Զլատան Իբրահիմովիչի և Էդինսոն Կավանիի նկատմամբ: