«Արսենալը» 8-րդ տեղը զբաղեցրեց Անգլիայի առաջնությունում։
Սա ակումբի համար վատագույն ցուցանիշն է 1994/95 թվականների խաղարկությունից հետո։ Այդ ժամանակ թիմն առաջնությունն ավարտել էր 12-րդ տեղում։
1996 թվականից սկսած «Արսենալը» Արսեն Վենգերի գլխավորությամբ 6-րդ տեղից ներքև չէր եղել։
Հավելենք, որ «Արսենալը» կարող է հայտնվել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, եթե Անգլիայի գավաթի եզրափակիչում հաղթի «Չելսիին»։ Խաղը կայանալու է օգոստոսի 1-ին։