«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նշել է, որ մերսիսայդյան ակումբն ի զորու է նաև մյուս մրցաշրջանում հաղթելու ԱՊԼ-ն։
«ԱՊԼ հաղթանակը իրականություն դարձած երազանք է։ Մյուս մրցաշրջանում էլ պիտի պահպանենք այդ քաղցը, որովհետև այն ավելի դժվար է լինելու։ Մյուս թիմերը փորձելու են պատասխան հարված հասցնել։ Ոչ մի դեպքում չի կարելի զգոնությունը կորցնել։ Ինչո՞ւ երկու կամ երեք անգամ չհաղթենք առաջնությունը։ Խանգարող հանգամանքները միայն մեր գլխում են։ Կարծում եմ՝ եթե կարողանանք պահպանել քաղցն ու միայն առաջ շարժվենք, կարող ենք դա անել»,- Սալահի խոսքերն է փոխանցում BBC-ն։