«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով ԱՊԼ-ի հերթական ակումբն է հետաքրքրվում։ Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ 27-ամյա ֆուտբոլիստին ուզում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիանցիները պատրաստ են մրցակցություն ստեղծել «Չելսիի» համար։
Լոնդոնցիները հետաքրքրվում են սլովենացի դարպասապահով Կեպա Առիսաբալագայի թույլ խաղի պատճառով, իսկ մանչեսթերցիները՝ Դավիդ դե Խեայի մի շարք ոչ տպավորիչ խաղերից հետո։ «Ատլետիկոյի» դարպասապահը բաց է առաջարկների համար։
Յան Օբլակի պայմանագիրը մադրիդցիների հետ ուժի մեջ է մինչև 2023-ի ամառ, իսկ հրաժարագինը կազմում է 110 մլն եվրո։