«Բավարիայի» հարձակվող Լերո Սանեն «Մանչեսթեր Սիթիից» գերմանական ակումբ իր տրանսֆերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ պատահաբար հաստատել է իր հայրենակից Կայ Հավերցի՝ «Բայերից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխության մասին:
«Կարծում եմ, որ Գերմանիայում միշտ եղել են շատ լավ երիտասարդ գերմանացի խաղացողներ: Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ հնարավորություն են ստանում և լավ զարգանում են Բունդեսլիգայում: Կարծում եմ, որ «Չելսին» լավ աշխատանք կատարեց՝ մեկ տարվա ընթացքում երկու գերմանացու ձեռք բերելով՝ Կայ Հավերցին և Տիմո Վերներին»,- մեջբերում է Սանեին Daily Star-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կայ Հավերցի տեղափոխությունը կարժենա «Չելսիին» մոտ 80 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքվի՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով: