Գրոզնիի «Ախմատի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կլքի ակումբը, տեղեկացնում է Metaratings-ը:
Հաղորդվում է, որ Գլուշակովը ցանկանում է տեղափոխվել մոսկովյան որևէ ակումբ կամ կարիերան շարունակել արտերկրում:
Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանը նախորդ տարի լքել էր «Սպարտակն», ապա տեղափոխվել էր «Ախմատ»:
Հավելենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Գլուշակովը մասնակցել է 24 հանդիպման և դարձել ՝ 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: