«Չելսին» որոշել է կրկին մտնել գերմանական տրանսֆերային շուկա, հայտնում է Sport BILD-ը:
Լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զակարիային: Ֆուտբոլիստին հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ավելի վաղ «Չելսին» «Լայպցիգից» ձեռք էր բերել հարձակվող Տիմո Վերներին: Այս պահի դրությամբ միջազգային մամուլում լոնդոնյան ակումբ տեղափոխության հետ են կապում նաև «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին: