ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է brfootball-ը:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել երեկ՝ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Սենթ-Էթյենի» հետ խաղում և փոխարինվել առաջին խաղակեսում:
Բուժզննման արդյունքում հայտնիէ դարձել, որ հարձակվողի վնասվածքը կապված է կապանների հետ:
Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն: