«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանյան ակումբը պատրաստ է 16 մլն եվրո վճարել կատալոնացիներին Ռաֆինյայի համար։
2019/2020 մրցաշրջանում Ալկանտարան վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Սելտայում»։ Կիսապաշտպանը մասնակցել է 33 խաղի, խփել 4 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ «Սելտային» հաջողվեց պահպանել տեղը Պրիմերայում։
Ռաֆինյան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Կատալոնացիների հիմնական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։ 2018-ին նա վարձակալությամբ արդեն հանդես եկել է «Ինտերում»։