Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը դիտարկում է պաշտոնից հեռանալու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Cadena Cope-ը։
Տեբասը Լա Լիգան գլխավորում է 2013 թվականից ու այդ ընթացքում հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների մեջ։ Վերջինը կապված էր նրա հետ, որ ԶԼՄ-ներն իմացել էինք Տեբասի՝ Սեգունդայի «Ֆուէնլաբրադա» ակումբի հետ կապի մասին։
Որոշ տվյալների համաձայն՝ Տեբասը թիմից 130 հազար եվրո է պահանջել 2018 թվականին իրավաբանական փաստաթղթեր վստահելու համար։ Միևնույն ժամանակ Տեբասը ավելի վաղ պնդում էր, որ ոչ մի ակումբի հետ կապված չէ։ ԶԼՄ-ները նաև իմացել են, որ Տեբասի որդին 2016 թվականից «Ֆուէնլաբրադայի» տնօրենների խորհրդի անդամ է, ինչը ապագայում կարող էր շահերի բախման առիթ դառնալ։