«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱՊԼ-ն հաղթելու մասին։
«Մենք բոլորս մարդ ենք ու բոլորս էմոցիաներ ու զգացմունքներ ունենք։ Գիտեինք, որ վերադառնալուց հետո պիտի 6 միավոր վաստակենք, որ չեմպիոն դառնանք։ Ակնհայտ է, որ այդպիսի մտքեր կպտտվեն գլխումդ, դա քեզ դուր գա, թե ոչ։ Երբ «Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», ամեն ինչ հեշտացավ։ Մենք մի քանի խաղ անցկացրինք, որոնց ժամանակ պիտի ավելի լավ խաղային, բայց չարժե այդպիսի բաների վրա կենտրոնանալ։ Հիանալի մրցաշրջան անցկացրինք, ընդամենը երկու պարտություն կրեցինք։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել մեր ելույթների մասին, արժանի էինք տիտղոսին։ 7 տուր մինչև վերջ հաղթանակ․ նախկինում նման բան չէր եղել։
Արժանի էինք տիտղոսին ու մյուս մրցաշրջանում կփորձենք կրկնել հաջողությունը»,- Վան Դեյկի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։