Այսօր կայացել է Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է հայկական բռնցքամարտին ՝ այդ թվում առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակավորապես վայր է դրել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, բայց նշել, որ ընտրություններին կմասնակից միայն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն օրինական:
Հիշեցնենք, որ օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան իր անվստահությունն է հայտնել հայկական կողմին՝ մասնավորապես Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային:
ԱԻԲԱ-ն ընդգծել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ առաջակիայում կայանալիք ընտրությունների ձևաչափը չի համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոններին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից հերթական անգամ խախտվել է ընթացակարգը, որի համար ԱԻԲԱՆ պարզաբանում է պահանջել և առ այսօր չի ստացել:
ԱԻԲԱ-ն նշել է, որ եթե առկա խնդիրները չշտկվեն, ապա իրենք գործկոմի նիստ կհրավիրեն և կքննարկեն Հայաստանի բռնցաքամարտի ֆեդերցիային իրենց կազմից հանելու հարցը: