«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն մոտ է Իտալիայի առաջնությունում արդյունավետության ռեկորդ գրանցելուն:
Ա Սերիայի 35-րդ տուրում «Լացիոն» 2-1 հաշվով հաղթեց «Կալյարիին», իսկ Իմմոբիլեն հեղինակեց իր թիմի գոլերից մեկը:
Հարձակվողի ակտիվում հիմա 31 գոլ կա մրցաշրջանի ընթացքում: Միայն Անտոնիո Անջելիլոյին (33 գոլ 1958/59 մրցաշրջանում) և Ֆելիչե Բորելիին (32 գոլ 1933/34 մրցաշրջանում) է հաջողվել ավելի շատ գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում՝ Ա Սերիայի բոլոր իտալացի ֆուտբոլիստների շրջանում: Այս մասին հայտնում է Opta Paolo-ն:
Այսպիսով, Իմմոբիլեին մնացել է ևս 2 գոլ խփել մինչև ռեկորդը:
Իմմոբիլեն 2016 թվականի ամռանն է դարձել «Լացիոյի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Սևիլիայից» 9,45 մլն եվրոյի դիմաց:
«Լացիոն», վաստակելով 72 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հաջորդ տուրում թիմը կմրցի «Վերոնայի» հետ: