Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է Sky Italia-ն:
15 օր անց, նա ևս մեկ բուժզննում կանցնի, սակայն, հստակ է ՝ Կոստան այլևս չի խաղա Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում:
Ավելին, բրազիլացին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի վերսկսումը (օգոստոսի 7):
Հիշեցնենք, որ Կոստան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: