Երևանի «Փյունիկն» այսօր՝ հուլիսի 23-ին, ընկերական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ և խոշոր հաշվով հաղթանակ տարել:
«Փյունիկի» կազմում գոլեր են հեղինակել Ալիկ Առաքելյանը, Լևոն Վարդանյանը, Արսեն Սարգսյանն ու Էրիկ Ազիզյանը:
Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի գոլերի տեսանյութը։