«Սևան» ՖԱ-ի դարպասապահ և ավագ Գոռ Մարտիրոսյանը հեռացել է ակումբից: Կողմերի միջև պայմանագիրը ավարտվել էր այս մրցաշրջանից հետո: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Իմ ժամանակն էլ եկավ սիրելի թիմից հեռանալու, շնորհակալ եմ բոլորից գրկում եմ «Սևան» ակումբի յուրաքանչյուր աշխատողի, ֆուտբոլիստից` ադմինիստրատոր: Հպարտ եմ, որ իմ դերն եմ ունեցել թիմի հետ առաջինը հաղթելու 2018/2019թթ Առաջին խմբի առաջնությունը և անբացատրելի էմոցիաներ կիսել թիմակիցներիս հետ.
Հաջողություն եմ մաղթում «Սևան» ՖԱ-ին հետագա արդար գործունեության մեջ…
Աստված բոլորիդ հետ…»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Սևան» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Գոռ Մարտիրոսյանին և մաղթում նորանոր հաջողություններ կարիերայի ընթացքում: