Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ մտադիր չէ ամռանը լքել փարիզյան ակումբը, տեղեկացնում է L’Equipe-ը:
«ՊՍԺ-ն հրաշալի ակումբ է, որտեղ ինձ հարմարավետ եմ զգում: Հեռանալու ոչ մի իմաստ չեմ տեսնում:
Այստեղ տարած հաղթանակները տարբերվում են այլ թիմերում տարած հաղթանակներից»,- ասել է Վերատին:
Ֆրանսիայի այս առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման և դարձել ՝ 5 գոլային փոխանցման հեղինակ: