Երևանի «Նոան» երկարաձգել է պայմանագրերը Դմիտրի Լավրիշչևի, Մաքսիմ Շվագիրևի և Միխայիլ Կովալենկոյի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ «Նոան» Հայաստանի նորընծա գավաթակիրն է: Ավարտված առաջնությունում նորաստեղծ ակումբը գրավեց 2-րդ տեղը: