Իտալական «Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, տեղեկացնում է Calciomercato-ն:
26-ամյա ֆուտբոլիստը որոշել է այս ամռանը լքել ակումբը: Այսպիսով, նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել Նեապոլը:
Նշվում է որ հռոմեական թիմի ներկայացուցիչներն արդեն կապվել են Հյուսայի գործակալների հետ:
Հավելենք, որ «Նապոլիի» պաշտպանը Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման: