«Մրցաշրջանի ավարտից հետո սա մեր առաջին ստուգողական հանդիպումն էր։ Ընդհանրապես չենք հանգստացել այս ընթացքում, մարզվում էինք ամբողջ ծանրաբեռնվածությամբ, այժմ ստուգողական հանդիպումների ժամանակն է, կարծում եմ՝ այսօր հավասար խաղ ստացվեց»,-այս մասին «Ուրարտու»- «Վան» 3:2 խաղից հետո ասել է երևանյան թիմի հարձակվող Եվգենի Կոբզարը:
«Առաջին կեսում մի քանի արագ գրոհի հնարավորություն ունեցանք, մենք դավանում ենք արագ ֆուտբոլ, աշխատում ենք արագ խաղալ, առաջին խաղում ամենակարևորը հաղթանակն էր, հետագայում պետք է բարելավենք մեր գործողությունները»,-ասել է 27-ամյա ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում։
Խոսելով թիմի մարզավիճակի մասին Կոբզարն ասել է. «Այժմ թիմը համալրվում է նոր ֆուտբոլիստներով, ինչ-որ մեկը գտնվում է լավ մարզվիճակում, ինչ-որ մեկը նոր է հավաքում այն, ինձ թվում է մրցաշրջանի մեկնարկին բոլորը 100 տոկոսով պատրաստ կլինեն: Հասկանալի է, որ դեռ խաղակցվածության խնդիր կա, բայց դեռ ունենք ժամանակ, մարզումների ընթացքում կարող ենք բարելավել համագործակցությունը»,-ասել է ռուս ֆուտբոլիստը: