Սամբոյի Եվրոպայի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Եկատերինբուրգում՝ նոյեմբերի 27-29-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այնուամենայնիվ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան կսպասի համավարակի իրավիճակի կարգավորմանը:
Մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն ասել է.
«Ոչ ոք չգիտի, թե ինչ զարգացումներ կունենա վիրուսը, այնպես որ մրցումների կազմակերպիչների համար շատ դժվար է ինչ-որ բան հստակ ծրագրել»: