Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտարարեց Վարդան Բիչախչյանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:
«Արարատի» մամուլի քարտուղարության հաղորդմամբ, մարզչական շտաբում են ընդգրկվել Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը:
«Պարոն Բիչախչյանին շնորհավորում ենք նշանակման առթիվ՝ մաղթելով բազում հաղթանակներ ու նվաճումներ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: