«Նապոլին» վաղը՝ հուլիսի 24-ին, կներկայացնի «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հարձակվողը մոտ է նեապոլիտանական ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին համաձայնեցվում են տեղափոխության վերջին դետալները։ Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 8 մլն եվրո։
Հարձակվողն արդեն նոր թիմի համար բուժզննում է անցել։
«Նապոլին» վաղուց էր բանակցում հարձակվողի տրանսֆերի շուրջ, բայց գործարքը ձգձգվում էր, քանի որ նրա նախկին գործակալը հավելյալ գումար էր պահանջում։ Օսիմենը փոխել է գործակալին, ինչն էլ էապես արագացրել է տրանսֆերի շուրջ բանակցային գործընթացը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Օսիմենի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»։