«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեծ հավանականությամբ կհեռանա թիմից տրանսֆերային պատուհանի ընթացքում։
El Chiringuito-ի փոխանցմամբ՝ կոլումբիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է 4 ակումբ։ Դրանց թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը», «Բենֆիկան» և «Միլանը»։
Առավել շահեկան դիրքերում ներկա պահին գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիրները» հասկանում են, որ ունեն հնարավորություն այս ամռանը Խամեսի տրանսֆերը ձեռքբերելու։
Հիշեցնենք, որ դադարից հետո Խամեսը չափազանց քիչ խաղաժամանակ է ստացել ու մեծ է հավանականությունը, որ նա կհեռանա «Ռեալից»։