Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները գերմանական ակումբի կազմում։
«Հոֆենհայմի» Facebook-յան էջը լուսանկարներ է հրապարակել Ադամյանից ու գրառում կատարել հետևյալ բովանդակությամբ․
«Տեսե՛ք, թե ով է վերադարձել աշխատելու»։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը օրեր առաջ իր հանգիստն էր անցկացնում Հունաստանում։