«Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին ընթացիկ մրցաշրջանի ընթացքում այլևս չի կարողանա օգնել իր թիմին։
25-ամյա պաշտպանը Ա սերիայի 32-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում (2-1) մկանային վնասվածք է ստացել։ Football Italia-ի փոխանցմամբ՝ Ռոմանյոլին այլևս չի օգնի իր թիմին այս մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ մինչև 2022 թվականը։