UFC-ի գործող չեմպիոն Պյոտոր Յանը պատասխանել է բրազիլացի մարտիկ Դեյվիսոն Ֆիգերեդոյի մարտահրավերին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ, Ֆիգերեդոն հաղթեց Ջոզեֆ Բինավիդեսին ՝ նվաճելով ցածր քաշային գոտին: Դրանից հետո նա մենամարտի է կանչել Պյոտոր Յանին:
«Թող տեղափոխվի ավելի բարձր քաշային կարգ, ինչ կարող եմ ասել: Այդ դեպքում, նա կստանա ինձ հանդիպելու հնարավորություն»,- ասել է Յանը:
Հիշեցնենք, որ Յանը 16 մենամարտներից 15-ում հաղթանակ է տոնել: