Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր կարիերայի մասին, տեղեկացնում է Bayern & Germany-ն:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ընդամենը մեկ կարիերա ունի: Անցյալով ապրելու ժամանակ չկա:
Երբ զգամ, որ ֆուտբոլը հաճույք չի պատճառում ինձ ՝ կհեռանամ: Լավ օրինակ ունեմ իմ առջև: Ֆիլիպ Լամը հեռացավ այն պահին, երբ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն էր»,- ասել է Նոյերը:
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին:
34-ամյա Նոյերը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման ու բաց է թողել 31 գնդակ: