«Ռեալ Մադրիդի» վինգեր Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Defensa Central-ի փոխանցմամբ՝ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ 29-ամյա իսպանացու համար «խթանները» պատրաստ են 16 միլիոն եվրո առաջարկել։
Վասկեսը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 22 հանդիպման։
Լուկաս Վասկեսը 2015 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Նա «արքայական» ակումբ է տեղափոխվել «Էսպանյոլից»։